Թբիլիսիում, Էլիավայի տոնավաճառի տարածքում հրդեհ է:
Հրդեհ է բռնկվել Ագլաձեի և Գուդաութայի փողոցների խաչմերուկում, շինանյութերի պահեստում:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, տեղում աշխատում է 14 հրշեջ-փրկարարական անձնակազմ: