Թբիլիսիում ընթանում է Եվրոպայի առաջին միջազգային երիտասարդական «Եվրախորհրդարանի մոդելավորում 2018» ժողովը
Թբիլիսիում ընթանում է Եվրոպայի առաջին միջազգային երիտասարդական «Եվրախորհրդարանի մոդելավորում 2018» ժողովը:
Միջոցառմանը մասնակցելու համար Վրաստան են ժամանել շուրջ 10 երկրների ներկայացուցիչներ:
Եռօրյա միջոցառման շրջանակներում նախատեսված է ինչպես կոմիտետային քննարկում, այնպես էլ հռչակագրի ընդունում և աշխատանքային գործընթացի իմիտացիա:
Նախագծի շրջանակներում հայտնի կդառնա ինչպես լավագույն պատվիրակը, այնպես կոմիտետային լավագույն կազմը: Հաղթողներին կփոխանցվեն թանկագին նվերներ:
Միջոցառմանը ներկա են խորհրդարանի, նախարարների կաբինետի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: