Թբիլիսիում անցկացվում է ԵԱՀԿ-ի մեդիա-կոնֆերանսը: Միջոցառման գլխավոր նպատակը տարածաշրջանում մամուլի ազատության հզորացումն է:
ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպված Կովկասի 16-րդ մեդիա-կոնֆերանսին մասնակցում են մամուլի ոլորտի, կառավարության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ:
Քննարկվելիք թեմաների թվում է տարածաշրջանում մամուլի ազատության հետ կապված իրադարձությունները և փոփոխական թվային մեդիա-միջավայրը:
Կոնֆերանսը բացել են մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Հառլեմ Դեզիրը և Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլին: