Թբիլիսիում ընթանում է «Վրաստանը և աշխարհը 2020» տնտեսական համաժողովը
Թբիլիսիում ընթանում է «Վրաստանը և աշխարհը 2020» վերտառությամբ տնտեսական համաժողովը: Միջոցառումը բացել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Համաժողովը բրիտանական «THE ECONOMIST» ամսագրի տարեկան հրատարակության «Աշխարհը 2020 թվականին» աջակցությամբ և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Այս տարի միջոցառմանը ներկա է 200 մասնակից և հյուր:
Համաժողովի շրջանակներում նախատեսված է երեք պանել, որոնց մասնակցելու են փոխվարչապետ, շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մայա Ցքիտիշվիլին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին և Վրաստանի կառավարության այլ անդամներ:
Կազմակերպիչների տեղեկությամբ, միջոցառման նպատակն է, Վրաստանի ունեցած առաջընթացի վերլուծությունը, առկա մարտահրավերների և նոր հնարավորությունների գլոբալ համատեքստում քննարկումը: