Թբիլիսիում ընթանում է Վրաստան-Ուզբեկստան բիզնես-ֆորումը: Միջոցառումն անցկացվում է Վրաստանի առևտրա-արդյունաբերական պալատի և Վրաստան-Ուզբեկստան բիզնես միության նախաձեռնությամբ:
Ֆորումին մասնակցում են երկու երկրների բիզնես-սեկտորի ներկայացուցիչեր՝ ֆինանսական, ավիացիոն, երկաթուղային, շինարարական, տրանսպորտային, տուրիստական, թեթև արդյունաբերության, ոգելից ապրանքի, դեղագործական և այլ ոլորտներից:
Վրաստանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիքովանիի հայտարարությամբ, նշված միջոցառումը երկու երկրների միջև մասնավոր սեկտորում սերտ համագործակցության սկիզբն է:
Ուզբեկստանի բիզնես-սեկտորը Վրաստան է ժամանաել կառավարական պատվիրակության հետ միասին: