Թբիլիսիում այս պահին ընթանում է Սուրբ Ծննդյան ավանդական «Ալիլո» երթը:
Ալիլոն մեկնարկել է ժամը 14:00-ին Վարդերի հրապարակից և ավարտվելու է Սուրբ Երրորդության տաճարում, որտեղ անց է կացվելու տոնական պատարագ:
Թատերականացված երթի մասնակցները անցնելու են Ռուսթավելու պողոտայով, որտեղ նրանց դիմավորելու են Վրաստանի խորհրդարանի նախագահը և պատգամավորներ: Բացի այդ, երթի մասնակիցներին նվերներ են փոխանցելու Թբիլիսիի քաղաքապետը և Սակրեբուլոյի նախագահը:
Դրանից հետո Ալիլոյի մասնակիցների մի մասը գնալու է դեպի պատրիարքարան, որտեղ տոնի առթիվ շնորհավորելու է Համայն Վրաստանի կաթողիկոս Պատրիարք Իլիա երկրորդին, որից հետո նրանց Հավլաբարի նստավայրում ընդունելու է երկրի նախագահը:
Պատրիարքարանից հայտնել են, որ Ալիլոյից ստացված նվերները հունվարի 8-ից բաժանվելու են մանկատներում, ծերանոցներում և պատժակատարողական հիմնարկներում: