Թբիլիսիում, Ռուսթավելու թատրոնում բացվել է տարածաշրջանային «Startup Grind» կոնֆերանսի առաջին աշխատանքային օրը:
«Startup Grind Europe-Asia Connect»-ն իրականացվում է Վրաստանի տեխնոլոգիաների գործակալության հետ համագործակցությամբ և դրան ներկա է ավելի քան 500 մասնակից: Կոնֆերանսի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել են Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Տեխնոլոգիական կոնֆերանսի խոսնակներն են Google, Glovo, 500 Startups Fintech Fund, Picsart, Garage Ventures, Shift, Nexus Partners և այլ ընկերությունների հիմնադիրները և ներկայացուցիչները:
«Startup Grind» տեխնոլոգիական կոնֆերանսը շարունակվելու է մինչր նոյեմբերի 10-ը ներառյալ և ներառում է սթարթափ ծրագիր, որի շրջանակներում սկսնակ ընկերությունների ներկայացուցիչները հանդիպելու են ներդրողներին և մենտորներին: