Թբիլիսիում անցկացվում է Կրինիցայի տնտեսական ֆորումը: Ֆորումին մասնակցում են Վրաստանի, Սլովակիայի և Լեհաստանի նախագահները, ինչպես նաև Վրաստանի վարչապետը և շուրջ 300 հյուր:
Տնտեսական ֆորումի նպատակն է եվրոպական երկրների և նրանց գործընկերների միջև երկխոսության հավելյալ հարթակի ստեղծումը և գործարար օղակների միջև համագործակցության զարգացումը:
Ֆորումի շրջանակներում անցկացվելու են քննարկումներ տարբեր հարցերով, այդ թվում՝ Եվրամիության ասոցացում, Էներգաանվտանգությունը Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրներում և հեռանկարային տարանցիկ արեալը:
Միջոցառումն անցկացվում է արդյունաբերական պալատի նախաձեռնությամբ և նախագահի վարչության աջակցությամբ: