Թբիլիսիում ընտանեկան բռնության մեղադրանքով ձերբակալել են Նիգերիայի քաղաքացու
Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցներն անցացված քննչական գործողությունների արդյունքում Նիգերիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 1989 թվականին ծնված Ա.Վ.-ին ձերբակալել են ընտանիքում բռնություն գործելու մեղադրանքով: ՆԳՆ-ում հայտարարում են, որ հանցանքը ենթադրում է մինչև 2 տարվա ազատազրկում:
«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալ տղամարդը կնոջը՝ 1986 թվականին ծնված Ֆ.Գ-ին բառացի և ֆիզիկապես վիրավորել է:
Իրավապահները Ա.Վ.-ին ձերբակալել են Թբիլիսիում»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
Գերատեսչության փոխանցմամբ, հետաքննությունն ընթանում ՔՕ-ի 126-րդ պրիմ հոդվածի առաջին մասով, որը նկատի ունի ընտանիքի մի անդամի կողմից ընտանիքի մյուս անդամի նկատմամբ իրականացված բռնություն: