Թբիլիսիում, Դոլիձեի փողոցում ավտոմեքենա է այրվել:
Դեպքը տեղի է ունեցել լուսաբացին:
Ականատեսների տեղեկությամբ, սկզբում կրակը բռնկվել է աղբամանում, որից հետո անցել է հենց այնտեղ կայանած ավտոմեքենայի վրա:
Ինչպես Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարոթյունից, հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 187-րդ հոդվածի երկրորդ մասով՝ ուրիշի իրի վնասման կամ ոչնչացման փաստով: