Թբիլիսիում, «Դիրսի» բնակելի համալիրում մեկ անձի սպանության և երեք անձի սպանության փորձի մեղադրանքով ձերբակալվել է մեկ մարդ
Վրաստանի Ներքին գործերի նախարարության, Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի հետաքննչական գլխավոր վարչության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում թեժ հետքի վրա, կանխամտածված սպանության և կանխամտածված երկու կամ ավել անձանց սպանության փորձի մեղադրանքով ձերբակալել են 1984 թվականին ծնված Գ.Դ.-ին:
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը սառը զենքով այս տարվա ապրիլի 27-ին, Թբիլիսիում՝ «Դիրսի» բնակելի համալիրում վիրավորել է չորս անձի, այդ թվում՝ անչափահասի, որից հետո թաքնվել է հանցանքի վայրից։ Բոլոր չորս վիրավորներին շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց։
Ստացած վնասվածքների հետևանքով վիրավորներից 1979 թվականին ծնված Գ.Ս.-ն մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Իրավապահները դեպքից մի քանի ժամվա ընթացքում թեժ հետքով բերման են ենթարկել հանցագործության մեջ մեղադրվող անձին»,- հայտնել են ՆԳ նախարարությունից։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով և 19-109-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով, որը ենթադրում է կանխամտածված սպանություն և ծանրացուցիչ հանգամանքներում երկու կամ ավելի անձանց նկատմամբ կանխամտածված սպանության փորձ։ Հանցագործությունը նախատեսում է առավելագույնը յոթից մինչև 20 տարվա ազատազրկում: