Թբիլիսիում դանակահարության դեպքի հետ կապված մեկ անձի ձերբակալել են Սադախլոյի անցակետի մոտ
ՆԳ նախարարության Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչության Հին Թբիլիսիի գլխավոր բաժնի աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում՝ 1980 թվականին ծնված Ի.Դ.-ն ձերբակալվել է Սադախլո անցակետի մոտ, առողջությանը դիտավորությամբ ծանր վնասվածք հասցնելու և զենք-զինամթերքի ապօրինի գնում-պահում-կրելու մեղադրանքով։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Թբիլիսիում փոխադարձ վիճաբանության հիման վրա վիրավորել է 1990 թվականին ծնված Լ.Մ.-ին, ով ոստիկանության աշխատակից է և թաքնվել դեպքի վայրից։ Վիրավոր ոստիկանը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել, ընկերների հետ եղել է Թբիլիսիի Տաբիձեի փողոցում։
Նա այժմ գտնվում է բուժհաստատությունում, որտեղ ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն։ Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»,- ասված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։
Նրանց հաղորդմամբ՝ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու և հրազեն ապօրինի գնել-պահելը-կրելու փաստերի առթիվ հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 117-րդ և 236-րդ հոդվածներով։ Հանցագործությունները պատժվում են չորսից յոթ տարվա ազատազրկմամբ։