Թբիլիսիում, ցուցարարների և իրավապահների միջև տեղի է ունեցել բախում
Թբիլիսիում, ցուցարարների և իրավապահների միջև տեղի է ունեցել բախում

Իլիայի պետական համալսարանի մոտ, որտեղ 15-ամյա դեռահասի մահվան հետ կապված ընթանում է ցույց-երթ, տեղի է ունեցել բախում:

Միմյանց են բախվել իրավապահները և ցույցի մասնակիցները:

Ցուցարարների տեղեկությամբ, ոստիկանները լուսանկարում էին նրանց, որը դարձել է նրանց բարկության պատճառ:

Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Ցույցի մասնակիցները երթով Ռուսթավելու պողոտայից ուղևորվում են դեպի Վրաստանի խորհրդարան: