Թբիլիսիում, Ցինցաձեի փողոցում գտնվող «TBC» բանկի մասնաճյուղի վրա հարձակում է տեղի ունեցել
Զինված անձը ներխուժել է Թբիլիսիում, Ցինցաձեի փողոցում գտնվող «TBC» բանկի մասնաճյուղ։ Դեպքը տեղի է ունեցել րոպեներ առաջ։
Առկա տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հարձակվողին չի հաջողվել բանկից վերցնել գումարը։
Տեղում աշխատում են իրավապահները։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։