Թբիլիսիում, Բուխաիձեի փողոցում այրվել է բնակելի տուն:
Ինչպես Առաջին ալիքին հայտնել են Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, այրվել է 200 ք.մ տարածք:
Նրանց տեղեկությամբ, գոյություն ուներ հրդեհը այլ տների վրա անցնելու վտանգ, քանի որ տարածքը հոծ բնակեցված է, սակայն այս պահի դրությամբ հրդեհը մեկուսացված է և վտանգը վերացված:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Տեղում աշխատում է հրշեջ փրկարարական 10 անձնակազմ: