Այս րոպեներին Թբիլիսիում բողոքում են վառելիքի թանկացման դեմ։ Ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում, որտեղից երթով շարժվել են խորհրդարանի շենքի ուղղությամբ։ Քաղաքացիներն ասում են, որ վառելիքի գինը հասել է պատմական առավելագույնի, և այժմ կոնկրետ գործողություններ են անհրաժեշտ։ Ցուցարարները պահանջում էին վերացնել ակցիզի հարկը, ինչը, ըստ նրանց, կբերի վառելիքի գնի նվազմանը։