Թբիլիսիում բողոքի երթ է անցկացվում: Հանրահավաքի մասնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում և Մայրենի լեզվի այգում։
Բողոքի երթի մասնակիցների խոսքով՝ իրենց պահանջն է անհապաղ ազատ արձակել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ հանրահավաքի ժամանակ ձերբակալվածներին։
Նրանց խոսքով՝ երթը կավարտվի ՆԳՆ-ի մոտ: