Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպել է Չուղուրեթիի եւ Նաձալադեւիի շրջաններում բնակվող 34 ընտանիքի հետ եւ սեփականության փաստաթղթեր է հանձնել։ Նշված ընտանիքներին խորհրդանշական մեկ լարիով տրվել են բնակելի տարածքներ։ Մայրաքաղաքի քաղաքապետի խոսքով՝ բարեհաջող ընթացքի մեջ է բնակելի տարածքների օրինականացման ծրագիրը։
«Մենք ուրախացրել ենք 34 ընտանիքի։ Նրանց տրվել են տարիներ շարունակ բնակվող տարածքների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր և ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել օրինականացնել դրանք։ Ընդհանուր առմամբ, նշված ծրագիրն ընթանում է մեծ հաջողությամբ։ Մենք արդեն բավարարել ենք 3000 ընտանիքի»,- ասել է Կախա Կալաձեն։
Ինչպես նշեց մայրաքաղաքի քաղաքապետը, նշված խնդրով քաղաքացիները պետք է դիմեն թաղապետարաններ, որտեղ նրանց կբացատրվի, թե տարածքն օրինականացնելու նպատակով ներկայացված հայտը քննարկելու համար ինչպիսի փաստաթղթեր պետք է ներկայացվեն։
Միջոցառմանը ներկա էին Թբիլիսիի քաղաքապետարանի գույքի կառավարման գործակալության ղեկավար Իրակլի Թավարթքիլաձեն, Չուղուրեթիի շրջանի գամգեբելի Դավիթ Մաքացարիան, Նաձալադևի շրջանի գամգեբելի Իրակլի Անդղուլաձեն և Թբիլիսիի քաղաքային խորհրդի մեծամասնության պատգամավոր Զուրաբ Չիկվիլաձեն։