Թբիլիսիում, բնակելի շենքի 6-րդ հարկից վայր ընկած երեք տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Թբիլիսիում, բնակելի շենքի 6-րդ հարկից վայր ընկած երեք տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Թբիլիսիում, Պետրե Իբերիի փողոցում, բնակելի շենքի 6-րդ հարկից վայր ընկած երեք տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Ցիցիշվիլու հիվանդանոցի բժիշկ Նինո Ումեկաշվիլին, երեխան միացված է արհեստական շնչառության սարքին:

«Այս պահի դրությամբ պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազմակի կոտրվածքներ, նրա վիճակն անկայուն է: Այսօր առավոտյան պացիենտը վիրահատվել է»,- հայտարարել է բժիշկը:

Թբիլիսիում, Պետրե Իբերիի փողոցում, բնակելի շենքի 6-րդ հարկից երեք տարեկան երեխան երեկ վայր էր ընկել:

Ներքին գործերի նախարարությունն սկսել է հետաքննություն: