Թբիլիսիում, բնական գազի արտահոսքի պատճառով տարհանում են Մուխրանի փողոցի բնակչությանը
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը և պարեկային ոստիկանությունը Թբիլիսիի Մուխրանի փողոցից տարհանում են բնակչությանը:
Ինչպես հայտարարում են ներքին գործերի նախարարությունում, տարածքում վնասվել է գազի խողովակը և տեղի է ունեցել բնական գազի ուժգին արտահոսք:
Խողովակը վնասվել է ավտոմեքենայի բախման հետևանքով:
Համապատասխան ծառայություններին հաջողվել է իսկույն փակել խողովակը, սակայն բնակչության անվտանգության նպատակով, տարհանել են տեղում ապրող մարդկանց:
Ինչ վերաբերում է ավտոմեքենայի վարորդին, նա թաքնվել է դեպքի վայրից և ընթանում են նրա որոնման աշխատանքները: