Թբիլիսիում, Բագրատիոնիի փողոցում բնակելի շենքում պոկվել է վերելակը, տուժել է չորս մարդ, այդ թվում մեկը անչափահաս է
Թբիլիսիում, Բագրատիոնիի փողոցում բնակելի շենքում պոկվել է վերելակը, տուժել է չորս մարդ, այդ թվում մեկը անչափահաս է

Թբիլիսիում, Բագրատիոնիի փողոցում բնակելի շենքում պոկվել է վերելակը, տուժել է չորս մարդ, այդ թվում մեկը անչափահաս է: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:

Գերատեսչության հաղորդմամբ, անչափահասը ստացել է թեթև վնասվածքներ, իսկ մնացածների մոտ կոտրվածքներ կան:

Տուժածներին շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են հիվանդանոց:

Ինչպես առաջին ալիքին ասել են Իաշվիլիի անվան կլինիկայում, մինչև 15 տարեկան դեռահասի վիճակը բավարար է:

Երկու հիվանդ տեղափոխվել է «Էվեքսի» կլինիկա, իսկ մեկը Մեդիքալ սիթի բժշկական կենտրոն:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, փաստով հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ 240-րդ հոդվածի առաջին մասով: