Թբիլիսիում բացվել է Ռուսաստան-Վրաստան պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Ուշանգի Սոփրոմաձեի անվան փողոց
Թբիլիսիում բացվել է Ռուսաստան-Վրաստան պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Ուշանգի Սոփրոմաձեի անվան փողոց

Իսանիի շրջանում, «զինվորական քաղաքի» անանուն փողոցը և դրա հարակից երեք նրբանցքները, որոնց շնորհվել էր 2008 թվականի Ռուսաստան-Վրաստանի պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Ուշանգի (Շմագի) Սոփրոմաձեի անունը, այսօր բացվել է պաշտոնապես:

Միջոցառմանը ներկա են գտնվել Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն, սակրեբուլոյի անդամները, պաշտպանության նախարարության, վետերանների գործերի պետական ծառայության ներկայացուցիչները և Ուշանգի  (Շմագի) Սոփրոմաձեի ընտանիքի անդամները:

Կրտսեր սերժանտ Ուշանգի (Շմագի) Սոփրոմաձեն ծնվել է 1983 թվականի հունիսի 5-ին՝ Ձևրի գյուղում: 2008 թվականի օգոստոսի պատերազմի ժամանակ նա գերի է ընկել: Նրան մի քանի օրվա ընթացքում կտտանքների են ենթարկել, պետական դրոշի վրա կանգնելուց հրաժարվելուց հետո՝ գնդակահարել: