Թբիլիսիում բացվել է Միխեիլ Սաակաշվիլիի «հասարակական ​​գրասենյակը»
Թբիլիսիում բացվել է Միխեիլ Սաակաշվիլիի «հասարակական ​​գրասենյակը»

Թբիլիսիի Սաակաձե բլրի վրա բացվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «հասարակական ​​գրասենյակը»։

Ինչպես ասել է Սաակաշվիլիի ներկայացուցիչ Սոփո Ջափարիձեն, գրասենյակը բաց կլինի բոլոր քաղաքացիների համար, և նրանք կկարողանան անմիջականորեն շփվել Վրաստանի նախկին նախագահի հետ։

Գրասենյակի բացմանը հավաքվել էին Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներն ու քաղաքական գործիչները։ Միխեիլ Սաակաշվիլիի հագուստն ու այլ իրեր դրված էին գրասենյակում։

«Միացյալ ազգային շարժման» անդամների, ձեզանից յուրաքանչյուրի աջակցությամբ ու ներգրավվածությամբ մենք կարողացանք բացել Միխեիլ Սաակաշվիլիի գրասենյակը։ Հենց այս տարածքից կիմանաք, թե մեզանից յուրաքանչյուրը ինչ քայլեր է ձեռնարկում Միշայի ազատության համար, ինչ հանդիպումներ ու բանակցություններ են ընթանում միջազգային կամ տեղական մասշտաբով։ Այստեղ ձեզանից յուրաքանչյուրը կլսի Միշայի կարծիքն ու վերաբերմունքը երկրում առկա խնդրի վերաբերյալ»,- ասել է գրասենյակը ղեկավարող Սոփո Ջափարիձեն։