Թբիլիսիում բացվել է «ջերարսի» կլինիկան
Թբիլիսիում բացվել է «ջերարսի» կլինիկան

Թբիլիսիում, Թեմքայի թաղամասում բացվել է «ջերարսի» կլինիկան: Կլինիկան բացել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Ինչպես պարզաբանել են կլինիկայում, շենքը նախագծված է փորձառու վրաց մասնագետների և Իսրաելից հրավիրված փորձագետների կողմից: Այն կանգնած է 12 000 քռ/մ տարածքի վրա և կազմված է անվտանգության, էկոլոգիայի և այլ միջազգային չափանիշների պաշտպանությամբ:

Բժշկական տարածքը հագեցած է՝ հակահրդեհային, ջրի ֆիլտրավորման և բժշկական մնացորդների կառավարման նորագույն համակարգերով:

Կլինիկայում գործելու է 10 վիրահատարան, երկու լաբորատորիա և 208 անկողին: Կլինիկայի տնօրենը Մամուկա Քացարավան է: