Թբիլիսիում այսօրվանից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, ավտոբուսների համար նախատեսված ճանապարհահատվածում թույլատրվելու է ավտոմեքենաների տեղաշարժը
Թբիլիսիում այսօրվանից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, ավտոմեքենաների տեղաշարժը թույլատրվելու է ավտոբուսների համար նախատեսված ճանապարհահատվածում:
Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեի մեկնաբանմամբ, նշված որոշումը գործի ժամանակավորապես, մինչև Ամանոր:
«Համավարակից ելնելով, ստեղծված իրավիճակի պատճառով, չհաջողվեց դեկտեմբերի 24-ից գործի դնել քաղաքային տրանսպորտի աշխատանքը: Քանի որ մոտենում է Նոր տարին և բնակչությունը պետք է երթևեկի տարբեր նպատակներով, Թբիլիսիի քաղաքապետարանը որոշում է կայացրել, ժամանակավորապես՝ դեկտեմբերի 25-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ թույլատրել մասնավոր տրանսպորտային միջոցների տեղաշարժը ավտոբուսների համար հատկացված ճանապարհատվածում, «Buslane»-ում: Դրա համար վարչական իրավախախտման արձանագրություն չի ձևակերպվի և նշված որոշումը թույլ կտա տրանսպորտի ավելացված հոսքերին որոշ չափով ազատ տեղաշարժվել»,- հայտարարել է Իրակլի Խմալաձեն: