Թբիլիսիում այսօր բացվելու է դեսպանների համաժողովը
Թբիլիսիում այսօր բացվելու է դեսպանների համաժողովը

Դեկտեմբերի 17-20-ը Թբիլիսիում անցկացվում է արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություների և հյուպատոսարանների ղեկավարների ամենամյա «Դեսպանների համաժողով 2019 – Վրաստանը՝ Եվրոպայի խորհրդի նախագահ երկիր, ընդհանուր արժեքների, իրավունքների և ազատության համար հանդիպումը:

Համաժողովը բացելու է Վրաստան արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Մասնակիցներին խոսքով դիմելու են Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան և Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:

Համաժողովին գնահատելու են 2019 թվական երկրի արտաքին քաղաքական ձեռքբերումները, արտաքին գործերի նախարարության անցած տարվա գործունեությունը և ներկայացնելու՝ հաջորդ տարվա գործողությունների պլանը և նոր նախաձեռնությունները:

Ամբասադորիալն ավարտվելու է դեկտեմբերի 20-ին, արտաքին գործերի նախարարի մամլո ասուլիսով: