Թբիլիսիում ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ
Թբիլիսիում ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ

Թբիլիսիում, Քուռ գետի ձախ ափին ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ: Միմյանց է բախվել երկու ավտոմեքենա: Արդյունքում զոհվել է մեքենաներից մեկի վարորդը, տուժել են՝ երկուսը:

Ինչպես հայտնել են Առաջին ալիքին ՆԳՆ-ի մամլո ծառայությունում, տեղի ունեցածի առնչությամբ Վրաստանի ՔՕ-ի 276-րդ հոդվածի 5-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը նկատի ունի տրանսպորտային երթևեկության անվտանգության կամ շահագործման նորմերի խախտում, որին հետևել է մարդու մահ: