Թբիլիսիում, ավտովթարի հետևանքով տուժել է երկու մարդ
Թբիլիսիում, ավտովթարի հետևանքով տուժել է երկու մարդ

Թբիլիսիում, Քսանիի փողոցում տեղի է ունեցել ավտովթար:

Թեթև ավտոմեքենան բախվել է սյանը, որից հետո բախվել է երկրորդ ավտոմեքենային:

Երկու ավտոմեքենաների վարորդներին թեթև վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, տեղի ունեցածի շուրջ հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ-ի 376-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է տրանսպորտի երթևեկության անվտանգնության կամ շահագործման կարգի խախտում, որին հետևել է առողջության ծանր վնասում: