Թբիլիսիում ապրող ուկրաինացիները Ուկրաինայի միասնության օրվա կապակցությամբ ցույց են կազմակերպել
Թբիլիսիում բնակվող ուկրաինացիները ցույց են անում Ուկրաինայի միասնության օրվա կապակցությամբ։
Խաղաղության կամրջի վրա հավաքված ակտիվիստները շղթա են կազմելու ի պաշտպանություն Ուկրաինայի և ի նշան Ռուսաստանի դեմ միավորված քաղաքակիրթ աշխարհի միասնության։
Այս օրը նշվում է աշխարհի շատ երկրներում և քաղաքներում, այդ թվում՝ Թբիլիսիում, ակցիային միանում են Վրաստանի քաղաքացիները։