Թբիլիսիում, ապրիլի 9-ին կանխամտածված սպանության գործով ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել
Թբիլիսիում, ապրիլի 9-ին կանխամտածված սպանության գործով ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 1984 թվականին ծնված Է.Մ.-ն ձերբակալվել է դիտավորյալ սպանության մեղադրանքով։ Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ հետաքննությամբ պարզվել է, որ նա այս տարվա ապրիլի 9-ին Թբիլիսիում, փոխադարձ վիճաբանության հիման վրա, սառը զենքով մահացու վիրավորում է հասցրել 1972 թվականին ծնված Մ.Շ.-ին։

«Ոստիկանությունը, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել է հանցագործության մեջ մեղադրվող Է.Մ.-ին։ Նա ձերբակալվել է տաք հետապնդման արդյունքում։ Որպես ապացույց առգրավվել է հանցագործության զենքը՝ դանակը։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-ից 15 տարի ժամկետով»,- ասված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։