Թբիլիսիում, Ափաքիձեի փողոցի բնակչությունը բողոքում է նոր բնակելի շենքի շինարարության դեմ
Թբիլիսիում, Ափաքիձեի փողոցի բնակչությունը բողոքում է նոր բնակելի շենքի շինարարության դեմ,- այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը:
Տեղի բնակիչների հայտարարությամբ, Ափաքիձեի 11 համարի կողքին բազմահարկ շենքի շինարարությունը էլ ավելի է բարդացնում փողոցի վրա առկա ծանր վիճակը, քանի որ նոր շենքը գտնվում է իրենց շենքից 4-5 մետր հեռավորության վրա:
Բացի այդ, բնակչությունը ասում է, որ շենքը փակում է մուտքը և անհրաժեշտության դեպքում, հրշեջ մեքենայի տեղաշարժը դառնում է անհնար:
Տեղի բնակիչները քաղաքապետարանից պահանջում են հետ գնել տարածքը և պուրակ կառուցել, հակառակ դեպքում, նախատեսում են ճարտարապետության ծառայության դեմ բողոք մտցնել դատարան: