Թբիլիսիում անցկացվելու է «Հզոր սփյուռք՝ միացյալ Վրաստանի համար» սփյուռքի օրվան նվիրված ֆորում
Վրաստանի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ, մայիսի 27-28-ին Թբիլիսիում անցկացվելու է վրացական սփյուռքի ֆորում, որը նվիրվում է Վրաստանի առաջին ժողովրդավրական հանրապետության 100-ամյա հոբելյանին:
Արատքին գործերի նախարարության տեղեկությամբ, ֆորումի նպատակն է խորացնել կապերը արտասահմանում բնակվող հայրենակիցների հետ, քննարկել վրացական սփյուռքի առջև ծառացած մարտահրավերները և սփյուռքի կազմակերպություններին աջակցելու համար փնտրել արդյւնավետ ուղիներ:
Մայիսի 27-ի միջոցառումը պաշտոնապես բացելու է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Ֆորումի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմելու են Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն: Նախատեսված հանդիպում Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ:
Պաշտոնական բացման մասից հետո մասնակիցները աշխատանքը շարունակելու են չորս թեմատիկ խմբում. Կրթություն, մշակույթ, մեդիա և ժողովրդական դիվանագիտություն, բիզնես և էկոնոմիկա: