Թբիլիսիում, անչափահասների թրաֆիքինգի մեղադրանքով ձերբակալել են ամուսինների (վիդեո)

Ներքին գործերի նախարարությունը անչափահասների թրաֆիքինգի մեղադրանքով ձերբակալել է երկու հոգու,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի կազմակերպված հանցանքի դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար Մամուկա Ճելիձեն՝ ՆԳՆ-ում անցկացված մամլո ասուլիսին:

«Ներքին գործերի նախարարությունը անչափահասների թրաֆիքինգի դեմ արդյունավետ պայքարի և փողոցում աշխատող երեխաների խնդիրները լուծելու նպատակով ակտիվորեն իրականացնում է տարբեր տիպի միջոցառումներ»,- հայտարարել է Մամուկա Ճելիձեն:

Նրա խոսքով, այս անգամ, ներքին գործերի նախարարության աշխատակիցները Թբիլիսիում անչափահասների աշխատանքային շահագործման փաստով, դատարանի որոշման հիման վրա ձերբակալել է երկու հոգու:

«Հանցանքի դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի և անօրեն միգրացիայի դեմ պայքարի վարչության աշխատակիցները, Վրաստանի գլխավոր դատախազության և առողջապահության նախարարության սոցիալական ծառայության գործակալության հետ համագործակցությամբ, անչափահասների թրաֆիքինգի մեղադրանքով, ձերբակալել են 1957 թվականին ծնված Պ.Մ.-ին և նրա կնոջը՝ 1959 թվականին ծնված Ա.Մ.-ին: Նրանց կողմից գործած հանցանքը նկատի ունի 17-ից 20 տարվա կա ցմահ ազատազրկում:

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալ ամուսինները անօրեն կերպով աշխատանքաիյն շահագործման էին ենթարկում 2010 թվականին ծնված փոքրահասակ երեխաներին՝ Ի.Մ.-ին և Ա.Մ.-ին: Մասնավորապես, նրանք սպառնալով հոգեբանական ճնշման էին ենթարկում աղջիկներին և Թբիլիսիում, Պեկինի փողոցի լուսարձակների, մետրոկայանների մուտքերի, անցումների և մետրոյի վագոններում ստիպում փող մուրալ»,- հայտարարել է Ճելիձեն: