Թբիլիսիում ամանորյա լուսավորության մոնտաժման պատճառով նոյեմբերի 27-30-ը ժամը 00:00-07:00-ն փակ կլինի Առաջին Հանրապետության հրապարակը
Թբիլիսիում ամանորյա լուսավորության մոնտաժման պատճառով նոյեմբերի 27-30-ը ժամը 00:00-07:00-ն փակ կլինի Առաջին Հանրապետության հրապարակը

Թբիլիսիում ամանորյա լուսավորության մոնտաժման պատճառով նոյեմբերի 27-30-ը ժամը 00:00-07:00-ն փակ կլինի Առաջին Հանրապետության հրապարակը։

Այդ մասին տեղեկություն է տարածում «Թբիլսերվիս Գրուպը»։

«Թբիլսերվիս Գրուպ» ՍՊԸ-ն շարունակում է ամանորյա լուսամփոփների տեղադրումը։

Նոյեմբերի 27-30-ը ժամը 00:00-07:00-ն կիրականացվեն մոնտաժման աշխատանքներ Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Ազատության հրապարակ։ Այդ նպատակով Առաջին Հանրապետության հրապարակը կփակվի և տրանսպորտային միջոցների տեղաշարժը ամբողջությամբ կսահմանափակվի։

«Թբիլսերվիս Գրուպը» հայցում է ձեր ներողամտությունը՝ տեղաշարժման ընթացքում առաջացած անհարմարության համար»,- ասված է «Թբիլսերվիս Գրուպի» հաղորդագրության մեջ: