Թբիլիսիում, ակցիային ձերբակալվածներից չորսին տեղափոխել են Ռուսթավիի նախնական ձերբակալման մեկուսարան
Թբիլիսիում, ակցիային վարչական կանոնով ձերբակալվածներից չորսին տեղափոխել են Ռուսթավիի նախնական ձերբակալման մեկուսարան,- այս մասին լրագրողներին է հայտնել «Բասիան» ակումբի հիմնադիր Զվիադ Գելբախիանիի փաստաբան Վալերի Գելբախիանին:
Ինչպես հայտարարել է Գելբախիանին, իրականությանը չի համապարասխանում տեղեկությունը, որ նրա պաշտպանյալը ծեծված է:
«Ձերբակալման ժամանակ պատահում է, որ մարդ ստանում է փոքր վնասվածքներ: Ծեծի չի ենթարկվել և ոչ էլ որևէ բողոք ունի»,- հայտարարել է Վալերի Գելբախիանին:
Նրա խոսքով, Զվիադ Գելբախիանին համարում է, որ ձերբակալվել է անհիմն և անօրեն:
Թբիլիսիում, խորհրդարանի դիմաց ակիային վարչական կանոնով ձերբակալվել է մոտ 20 մարդ:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, «Բասիանի» և «Գալերի» ակումբներում ձերբակալված է թմրանյութ իրացնող 8 անձ:
«Ներքին գործերի նախարարությունը 3 ամսվա ընթացքում Թբիլիսիի «Բասիանի» և «Գալերի» ակումբներում թմրանյութի իրացման փաստերը հայտնաբերելու համար իրականացնում էր ինտենսիվ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ:
2012 թվականի մայիսի 12-ին նշված ակումբնըրում դատարանի որոշման հիման վրա անցկացվել են համապատասխան քննչական գործողություններ: Ձերբակալվել է թմրանյութ իրացնող 8 անձ»,- հայտարարում են ՆԳՆ-ում: