Թբիլիսիում 50 տարեկան տղամարդ է սպանվել
Թբիլիսիում 50 տարեկան տղամարդ է սպանվել

Թբիլիսիում՝ Ջավի փողոցում, որտեղ 50 տարեկանից ցածր տղամարդ է սպանվել, քննչական աշխատանքները շարունակվում են։

Փորձագետ քրեագետները հանցագործության վայրում վերցնում են փորձանմուշներ, որոնք անհրաժեշտ են տարբեր փորձաքննությունների համար։

Քննիչները հարցաքննում են վկաներին և իրականացնում այլ քննչական գործողություններ։ Դեպքի վայրին հետևում է արտաքին հսկողության տեսախցիկը, որը պետք է արձանագրեր սպանության փաստը։

Առաջին ալիքը տեղում զրուցել է ականատեսների հետ։ Նրանց խոսքով՝ իրենք լսել են մեկ կրակոցի ձայն։ Ոմանք ընդհանրապես ձայնը չեն լսել։ Ասում են, որ սպանության փաստը չեն տեսել, երբ աղմուկի պատճառով փողոց են դուրս եկել, տղամարդուն գտել են արդեն մահացած, իսկ ենթադրյալ հանցագործին՝ արդեն թաքնված։

Սամխարաուլիի դատաբժշկական բյուրո տեղափոխված սպանվածը մեկ հրազենային վնասվածք ունի։ Նախաքննությունը սկսվել է 108-րդ հոդվածով, որը նշանակում է դիտավորյալ սպանություն։