Մինչ օրս Թբիլիսիում անօթևանի կարգավիճակ է շնորհվել մոտ 1150 ընտանիքի, որոնցից 450-ը արդեն իսկ բավարարվել են և ստացել են բնակարան՝ օգտագործման իրավունքով, այսօր Թբիլիսիի քաղաքապետարանի նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ մնացած ընտանիքներին սոցիալական բնակարանով ապահովումը իրականացվում է փուլ առ փուլ։
«2021 թվականին մեր նախընտրական խոստումն այն էր, որ մենք աստիճանաբար կօգնենք այս կարգավիճակով բոլոր ընտանիքներին։ Առաջին փուլում այս կարգավիճակ ունեցող 400 ընտանիքներին մունիցիպալ բնակարանով ապահովելու խոստումը կատարվել է։ Մինչ օրս Թբիլիսիում անօթևանի կարգավիճակ է շնորհվել մոտ 1150 ընտանիքի, որոնցից 450-ը արդեն բավարարվել են», – ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ Թբիլիսիում գրանցված ընտանիքը կարող է անօթևանի կարգավիճակ ստանալու դիմում լրացնել և՛ քաղաքապետարանում, և՛ գամգեոբայում։
«Ընտանիքին անօթևանի կարգավիճակ է շնորհվում, եթե այն համապատասխանում է համապատասխան չափանիշներին։ Քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովը, որը կազմված է տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից, ղեկավարվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասին 12-ից ավելի պետական և մասնավոր հաստատություններից, այդ թվում՝ ֆինանսական հաստատություններից ստացված տեղեկատվությամբ։ Անօթևանի կարգավիճակ ունեցող ընտանիքների հետ, որոնց պետք է հատկացվի սոցիալական բնակարան հերթում, կապ են հաստատում քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ համապատասխան ընթացակարգերն ավարտելու համար, որից հետո նրանց հետ կնքվում է համաձայնագիր», – նշել է Կախա Կալաձեն։