Թբիլիսիում 4 սենյականոց բնակարան ստանալու համար տեղահանված ընտանիքները սկսել են լրացնել դիմումներ
Փախստականների, էկոմիգրանտների և ապրուստի միջոցների ապահովման գործակալությունը սկսել է Թբիլիսիում չորս սենյականոց բնակարանի հավակնորդ տեղահանված ընտանիքներից դիմումներ ստանալ։
Փախստականների գործակալության տվյալներով՝ դիմումը կարող են լրացնել մինչև 2013 թվականի հունիսի 1-ը Թբիլիսիում գրանցված 7-8 հոգանոց փախստական ընտանիքները։
Բնակարանային ապահովման պահանջով հնարավոր է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ դիմում ներկայացնել երկրի ցանկացած արդարադատության տանը:
Հայտերն ընդունվում են նաև գործակալությունում և դրա տարածքային ծառայություններում հետևյալ հասցեներով՝ Թբիլիսի – Թամարաշվիլի փող. N15ա, Գորի – Սամեբայի փողոց N1, Ռուսթավի – Կոստավայի փող. N20, Քութաիսի – Աբաշիձեի պող. N27, Զուգդիդի – Աղմաշենեբելի փ. N106: