Թբիլիսիում՝ կովիդ-վարակակիների համար պատրաստում են դաշտային հոսպիտալ
Դիղոմիի օլիմպիական գյուղի դահլիճներից մեկում դաշտային հիվանդանոց է ստեղծվում:
Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել է առողջապահության նախարարությունը:
Նրանց խոսքով, դաշտային հիվանդանոցը նախապատրաստվում է կանխարգելման նպատակով:
Սակայն, ինչպես հայտնի է, վաղը սրա վերաբերյալ մեկնաբանություն կարվի և ավելի շատ մանրամասներ հայտնի կդառնան:
Վրաստանում վերջին շրջանում վատթարացել է համաճարակաբանական իրավիճակը: Վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 4000 դեպք, մահացել է 35 հիվանդ: