Թբիլիսիում՝ գրասենյակներից մեկում, որտեղ գտնվում է «զանգերի կենտրոնը», կատարվում են քննչական գործողություններ
Թբիլիսիում՝ գրասենյակներից մեկում, որտեղ գտնվում է «զանգերի կենտրոնը», կատարվում են քննչական գործողություններ

Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայի գրասենյակներից մեկում մի քանի ժամ շարունակ քննչական գործողություններ են ընթանում։ Տարածքից հեռացվել է կնքված տեխնիկա։

Ինչպես երեկ երեկոյան հայտարարեցին իրավապահները, անանուն հաղորդման հիման վրա են եկել վայր, սակայն գրասենյակի դուռը փակ են գտել։ Դրանից հետո իրավապահները զանգահարել են փրկարար ծառայություն եւ նրանց օգնությամբ հնարավոր է եղել մուտք գործել տարածք։

Թե ինչի հիման վրա է կանչվել պարեկային բրիգադը, հայտնի չէ, թեեւ ըստ տեղեկությունների՝ նշված գրասենյակում գործում է «զանգերի կենտրոնը»։

Հետաքննությունը դեռ շարունակվում է։ Իրավապահներից մի քանիսը կնքված տեխնիկայի հետ միասին արդեն լքել են տարածքը։

«Փրայմ-Թայմ» գործակալությունը տեղեկություն է տարածել, որ նշված գրասենյակում գործում է «զանգերի կենտրոն», որը պատկանում է Գիորգի Վաշաձեին և Դավիթ Արախամիային: