Թբիլիսիում՝ գրասենյակներից մեկում, որտեղ, ենթադրաբար, տեղակայված է «զանգերի կենտրոն», քննչական գործողություններ են իրականացնում Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը
Թբիլիսիում՝ Աղմաշենեբելի պողոտայում, գրասենյակներից մեկում, որտեղ, ենթադրաբար տեղակայված է «զանգերի կենտրոնը», քննչական գործողություններ են իրականացնում Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տեղեկատվության համաձայն՝ Աղմաշենեբելիի պողոտայում գտնվող գրասենյակում գերատեսչության աշխատակիցների կողմից ստացված ծանուցման հիման վրա կատարվել են ընթացակարգային և քննչական գործողություններ։ Ըստ քննչական գերատեսչության՝ նախաքննությունը շարունակվում է։
Աղմաշենեբելիի պողոտայում գտնվող գրասենյակից իրավապահները ապացույցներ են վերցրել, այդ թվում՝ համակարգչային տեխնիկա։ Գրասենյակը կնքված է։
Առկա տեղեկությունների համաձայն՝ ոստիկանները գրասենյակի տարածքից դուրս են բերել մեկ անձի և հեռացել տարածքից։
Ինչպես երեկ երեկոյան հայտարարեցին իրավապահները, անանուն հաղորդման հիման վրա են եկել վայր, սակայն գրասենյակի դուռը փակ են գտել։ Դրանից հետո իրավապահները զանգահարել են փրկարար ծառայություն եւ նրանց օգնությամբ հնարավոր է եղել մուտք գործել տարածք։
«Փրայմ-Թայմ» գործակալությունը տեղեկություն է տարածել, որ նշված գրասենյակում գործում է «զանգերի կենտրոն», որը պատկանում է Գիորգի Վաշաձեին և Դավիթ Արախամիային: