Թբիլիսին շուտով կունենա նոր երթուղային տաքսիներ, սակայն սակագինը չի ավելանա
«Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերության և Թբիլիսիի քաղաքապետարանի միջև կայացել է համաձայնություն: Ինչպես հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարության նիստին, նոր միկրոավտոբուսներն այնպես կներկրվեն, որ սակագինը չի ավելանա:
Իր հերթին, փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն, ով մասնակցում էր բանակցություններին, նշել է, որ ընկերությունն իրոք չափազանց ծանր իրավիճակում է և որևէ ռեսուրս չուներ, որպեսզի փոխարինվեին միկրոավտոբուսները:
«Մինչ մեզ կառավարման շրջանում անտեսվում էին բոլոր այն ֆինանսական խնդիրները, որոնք պտտվում էին ընկերության շուրջ: Համապատասխանաբար, ընկերության պահանջը, ավելացնել սակագինը, օրինական է: Այսօր, մենք և այս ընկերությունը եկել ենք համաձայնության և կնքելու ենք հուշագիր: Արդյունքում կունենանք նոր երթուղային տաքսիներ, իսկ սակագինը կմնա նույնը»,- հայտարարել է Իրակլի Խմալաձեն:
Խմալաձեի մեկնաբանմամբ, քաղաքապետարանը և ընկերությունը սկսում են միկրոավտոբուսների փոխարինման գործընթացը:
«Առաջիկայում մրցույթ է հայտարարվելու 300 միավոր երթուղային տաքսի գնելու առնչությամբ: Այս գնումն իրականացնելու է մունիցիպալիտետը, մայրաքաղաքի ուղևորներին սպասարկելու են մունիցիպալիտետին պատկանող միկրոավտոբուսները»,- հայտարարել է Իրակլի Խմալաձեն: