Թբիլիսիում կանցկացվի Եվրոպայի ավիացիոն «CONNECT 2018» ֆորումի հոբելյանական, 15-րդ միջոցառումը: Ֆորումը բացվելու է այսօր և շարունակվելու մինչև փետրվարի 22-ը: Դրան մասնակցելու է 65 ավիաընկերություն և 250 օդանավակայանի ավելի քան 500 ներկայացուցիչ:
Վրաստանի փոխվարչապետի, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլու հայտարարությամբ, այն փաստը, որ Վրաստանը հյուրընկալում է այս ֆորումը, կարևոր հաջողություն է:
Ֆորումին արդեն գրանցվել են այնպիսի առաջատար ավիաընկերություններ, ինչպիսիք են. Royal Dutch Airlines, Gulf Air, Wizz Air, Ryanair, Ukraine International Airlines, Turkish Airlines, TUI France, Airzena, SAS Scandinavian Airlines, LOT Polish Airlines, British Airways, Ernest Airlines, Transavia, HOP, MIAT Mongolian Airlines, Tajik Air, PTL Airlines, Flybe, Blue Air, SWISS International Airlines, Iberia, Croatia Airlines, Eurowings, Nordica, Meridiana, Pegasus Airlines, Kuwait Airways, Flydubai, Ellinair, Lufthansa, Volotea, Atlas Global, Air France, air Baltic և այլն:
«Վրաստանի օդանավակայանների միություն» ՍՊԸ-ի տնօրեն Քեթևան Ալեքսիձեի հայտարարությամբ, ֆորումի նպատակն է, որքան հնարավոր է շատ ավիանկերության հետաքրքրվի Վրաստանի շուկայով: