Թբիլիսին հյուրընկալելու է «նվեր» միջազգային փառատոնը (տեսանյութ)

Հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 19-ը ներառյալ, Թբիլիսին հյուրընկալելու է մշակույթի միջազգային «նվեր» փառատոնը: 2019 թվականի ծրագիրը ներառում է աշխարհի ամենահեղինակավոր մրցանակներ, քննադատական ճանաչման և հանդիսատեսի մեծագույն սեր վայելող մշակութային ներկայացումներ:

Մագի Մարենի, Վիկտորիա Չապլինի, Քերոլին Կարլսոնի, Կառլոտա Ֆերերի, Ռոսիո Մոլինայի, Նատալյա Մենենդեսի և Անդրի Ժոլդակի գործերը, հանդիսատեսին հնարավորություն կտրվի տեսնել՝ Ռուսթավելիի, Մարջանիշվիլիի, Գրիբոյեդովի թատրոններում: Փառատոնի շրջանակներում անց են կացվելու վարպետության դասեր և սեմինարներ:

Ի՞նչ կլիներ, եթե այստեղ հավաքված կանանց արվեստը աշխարհին կոչ աներ՝ կատարելագործվել, լինել իմաստուն և հաշտվել: Այդ մասին ձեզ մտածելու տեղիք կտա Շուբերտի կոմպոզիցիաները և լռության մեջ կատարված Մագի Մարենի «կարող է» դրաման, որտեղ կավով կեղտոտված տասը պարողներ փորձում են ելք գտնել:

 Մագի Մարենի «կարող է» դրաման

Սա մի պատմություն է անուղղելի կլեպտոմենի մասին, ով հանկարծ հայտնաբերում է, որ մնացել է առարկաների հույսով, որոնք փորձում է գողանալ: Ներկայացման գաղափարի հեղինակն է ՝ բրիտանացի դերասանի և ռեժիսորի Չարլի Չապլինի դուստրը ՝ Վիկտորիա Տիերի Չապլինը, որ ձեզ կծանոթացնի անհայտ տարածքների հետ, որտեղ կախարդությունը, սյուրեալիզմը և հումորը նորմա է և անհրաժեշտություն:

ՈՒնա Օնիլ Չապլին, Վիկտորիա Չապլին և Ժերալդենա Չապլին

Կարոլին Կարլսոնի պարողների խումբը մեծ ազդեցություն ունի ժամանակակից եվրոպական պարերի վրա, ինչպես և ինքը Քերոլինը, ով ավելի քան չորս տասնամյակի ընթացքում մեծ դեր է խաղացել ժամանակակից պարերի զարգացման գործում ՝Ֆրանսիայում և Իտալիայում Կառլսոնի խումբը շվեյցարացի գիտնական, Կառլ Գուստավ Յունգի հայտնի «սինխրոնացում» ստեղծագործությունը վեր է ածել իր հիմնական գաղափարի:

Կարոլին Կարլսոն

Ֆեդերիկա Գարսիա Լորկայի պիեսի ադապտացման-բեմադրության հեղինակը Կառլոտա Ֆերերն է: Ներկայացումը կանանց մասին կատարում են միայն տղամարդիկ, քանզի կարծրատիպերի դեմ պայքարը նրանց հիմնական մարտահրավերն է: «Սա Բեռնարա Ալբայի տունը չէ» պիեսում Գլխավոր դերը կատարում է Խայմե Լորենտեն:

 

«Սա բեռնարդա Ալբայի տունը չէ» պիեսից

«Նրա կոմպոզիցիաները 90 րոպեների ընթացքում կախարդում են հանդիսատեսին և փորում են մինչ օրս ավանդական ֆլամենկոյի մասին հաստատված հայացքների տակը», – ասպես են գնահատում թատերական քննադատողները Ռոսիո Մոլինայի «ընկած հրեշտակները» պիեսը:

«Ընկած հրեշտակը» պիեսից

Հայտնի ուկրաինացի ռեժիսորը, եվրոպական ավանգարդիստական թատրոնի ներկայացուցիչներից մեկը, Անդրեյ Ժոլդակը աշխարհի տարբեր երկրներում իրականացնում է «Շեքսպիրը. Հանդիպումներ» միջազգային նախագիծը: «Թագուհի Լիրը» բեմադրվելու է հենց այս նախագծի շրջանակներում:

 

Անրեյ Ժոլդակ

«Ներկայացման գործողությունը զարգանում է ընտանիքում: Թեման վերաբերում է սերունդների միջև հարաբերություններին – ծնողների և երեխաների: Ռեժիսորը ցույց է տալիս, թե ինչպես է մարդկային եսասիրությունը, նյութապաշտությունը և ատելությունը քանդում ընտանեկան ներդաշնակությունը: Ներկայացման մեջ գործողությունները իրական կյանքից տեղափոխվում են թատրոն և կրկին վերադառնում իրականություն»: