Թբիլիսին դարձել է աշխարհի քաղաքների սննդի և գաստրոնոմիայի «Délice Network» մասնագիտական ցանցի անդամ
Թբիլիսին դարձել է աշխարհի քաղաքների սննդի և գաստրոնոմիայի «Délice Network» մասնագիտական ցանցի անդամ,- տեղեկությունն այս մասին տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը: Նրանց փոխանցմամբ, «Délice Network» ցանց է, որը նպաստում է տարբեր քաղաքների գաստրոնոմիական տուրիզմի զարգացմանը:
Քաղաքապետարանի տեղեկությամբ, «Délice Network»-ը միավորում է այնպիսի քաղաքներ, որոնց համար խորտկագիտությունը և գաստրոտուրիզմը էկոնոմիկայի զարգացան և տուրիստական գրավչության կարևոր ուղղությունն է:
«Ցանցի նպատակն է, միջազգային և տեղի նախագծեր իրականացնելով, քաղաքներին օգնել – ձևավորել խորտկագիտական ապրանքանիշ: Բացի այդ, նպաստել ուրբանական էկոնոմիկայի զարգացմանը:
Ցանցի անդամ քաղաքները կարող են, սեփական փորձով կիսվել, խորացնել գիտելիքը և հաստատել գործընկերային հարաբերություններ, ինչպես նաև իրականացնել համատեղ նախագծեր: Ցանցին անդամակցության շրջանակներում Թբիլիսին հնարավորություն կունենա գաստրոնոմիական տուրիզմի աջակցության համար իրականացնել տարբեր նախագծեր»,- ասվում է «Délice Network»-ի պաշտոնական հայտարարության մեջ: