Թբիլիսիմարաթոնի կապակցությամբ, մայրաքաղաքի որոշ թաղամասերում ավտոտրանսպորտի երթևեկությունը սահմանափակվելու է մինչև ժամը 14:00-ն
Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտը հայտնում է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին, Թբիլիսի մարաթոնի կապակցությամբ, հասարակական կարգի և անվտանգության պաշտպանության նպատակով, առավոտյան ժամը 08:00-ից մինչև 14:00-ն, մայրաքաղաքի տարբեր շրջաններում արգելվելու է ավտոտրանսպորտի տեղաշարժը:
«Բարեգործական վազքը մեկնարկելու է առավոտյան ժամը 09:00-ին, Ռուսթավելիի պողոտայից, առաջին դասական գիմնազիայի հարակից տարածքից: Մարաթոնը անց է կացվելու երկու շարջանով, մայրաքաղաքի տարբեր փողոցներում:
Նշված միջոցառման կապակցությամբ ավտոտրանսպորտի տեղաշարժը արգելվելու է՝ Կրծանիսիի հրապարակում, որտեղից ավտոմեքենաների տեղաշարժը իրականացվելու է ՕրթաճալՀէկի ուղղությամբ:
Թբիլիսիի մեծ համերգային դահլիճի տարածքում, Ռուսթավելիի պողոտայի ուղղությամբ, ավտոմեքենաներըՄելիքիշվիլիի փողոցով երթևեկելու են դեպի Մերաբ Կոստավայի փողոց:Փակվելու է Թամար թագուհու և Դավիթ Աղմաշենեբելիի պողոտաների հատման կետը, ինչպես նաև Միխեիլ Ծինամձղվրիշվիլիի փողոցը և Դավիթ Աղմաշենեբելիի պողտայի հարակից փողոցները:
Տեղաշարժը արգելվելու է նաև ազատության հրապարակում, Պուշկինի փողոցի սկիզբում, Ռուսթավելիի պողոտայում և հարակից փողոցներում:
Հեղինակ -
Edgar Barsegyan