Թբիլիսիից Ստամբուլի, Կիևի և Մինսկի ուղղությամբ նշանակվել են հատուկ չվերթներ
Թբիլիսիի միջազգային օդանավակայանից նշանակվել է հերթական հատուկ չվերթը: Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալություն ներկայացրած դիմումներին համապատասխան, ավիաընկերությունները հատուկ չվերթներ կիրականացնեն հետևյալ չվացուցակով.
Օգոստոսի 16, «Pegasus Airlines» ավիաընկերություն, Թբիլիսի – Ստամբուլ (թռիչք 05:05, վայրէջք 06:40)
Օգոստոսի 20, «Belavia» ավիաընկերություն, Թբիլիսի – Միսնկ (թռիչք 05:05, վայրէջք 06:40)
Օգոստոսի 23, «SkyUp Airlines» ավիաընկերություն, Թբիլիսի – Կիև (թռիչք 03:45, վայրէջք 05:45)
Օգոստոսի 23, «Pegasus Airlines» ավիաընկերություն, Թբիլիսի – Ստամբուլ (թռիչք 05:05, վայրէջք 06:40)
Օգոստոսի 28, «Belavia» ավիաընկերություն, Թբիլիսի – Միսնկ (թռիչք 03:45, վայրէջք 05:45)
Օգոստոսի 30, «Pegasus Airlines» ավիաընկերություն, Թբիլիսի – Ստամբուլ (թռիչք 05:05, վայրէջք 06:40)
Օգոստոսի 31, «Pegasus Airlines» ավիաընկերություն, Թբիլիսի – Կիև (թռիչք 08:45, վայրէջք 10:45)
Նշված ուղղություններով հատուկ չվերթներ իրականացնելու համար անհրաժեշտ թույլտվությունը քաղաքացիական ավիացիայի գործակալությունն արդեն շնորհել է ավիաընկերություններին: