Թբիլիսիի զարգացման հիմնադրամը ղեկավարելու է Լևան Ջանջղավան
Թբիլիսիի զարգացման հիմնադրամը ղեկավարելու է Լևան Ջանջղավան

Մենք ունենք Թբիլիսիի զարգացման հիմնադրամի նոր ղեկավար: Սանդրո Տոգոնիձեն, որը ղեկավարում էր այս հիմնադրամը տեղափոխվել է մասնավոր հատված, – այս մասին Թբիլիսիի կառավարության նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, Սանդրո Տոգոնիձեին կփոխարինի Դիդուբեի գամգեբելի Լևան Ջղարկավան:

«Մասնավոր հատվածը լուրջ մրցակցություն է ստեղծում և, ցավոք, աշխատակազմի արտահոսք կա: Հաջողություն եմ մաղթում Սանդրոյին: Շնորհակալություն գործունեության համար: Ես կցանկանայի այս պաշտոնին ներկայացնել Լևան Ջղարկավային, ով մինչ այս օրը Դիդուբեի գամգեբելին էր, նա մեծ փորձ ունի և վստահ եմ, որ նա Սանդրոյի պես հաջողակ կլինի: Մենք միասին իրականացրել ենք շատ կարևոր նախագծեր և նախատեսել ենք շատ հետաքրքիր ծրագրեր, հատկապես հին թաղամասերում, որպեսզի պահպանենք քաղաքում առկա մշակութային ժառանգությունը: Ինչ վերաբերում է Դիդուբե շրջանի գամգեբելիի թեկնածությանը, մենք ձեզ տեղեկատվություն կտրամադրենք այդ մասին առաջիկա օրերին», – ասել է Կախա Կալաձեն: