Թբիլիսիի վերաքննիչ դատարանը Զուրաբ Ադեիշվիլիի և Դավիթ Ճակուայի նկատմամբ քաղաքային դատարանի որոշումը ուժի մեջ է թողել
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը Զուրաբ Ադեիշվիլիի և Դավիթ Ճակուայի նկատմամբ քաղաքային դատարանի որոշումը ուժի մեջ է թողել

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիի և Քրեակատարողության, պրոբացիայի և իրավաբանական օգնության նախարարության քրեակատարողական վարչության նախկին նախագահ Դավիթ Ճակուայի դեմ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին որոշում է կայացրել Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավոր Գիորգի Քաշակաշվիլին։

Առաջին ատյանի որոշմամբ Զուրաբ Ադեիշվիլին և Դավիթ Ճակուան դատապարտվել են չորս տարի վեց ամիս ազատազրկման։ Նրանք տուգանվել են 5000-5000 լարիով։

Երկրորդ ատյանում մեղադրող կողմը պահանջում էր ավելի խիստ պատիժ, իսկ պաշտպանական կողմը՝ դատապարտյալների նկատմամբ արդարացնող վճիռ։

Դատապարտյալներին մեղադրանք է առաջադրվել բանտարկյալների նկատմամբ նվաստացուցիչ և անմարդկային վերաբերմունք կազմակերպելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, քրեական գործով ապացույցներ կեղծելու, վկայի վրա ազդելու և հանցագործության սադրանք կազմակերպելու համար։