Թբիլիսիի վերաքննիչ դատարանը պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել Մամուկա Խազարաձեի, Բադրի Ջափարիձեի և Ավթանդիլ Ծերեթելիի գործի վերաբերյալ
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել Մամուկա Խազարաձեի, Բադրի Ջափարիձեի և Ավթանդիլ Ծերեթելիի գործի վերաբերյալ։
Դատարանի հայտարարությունը ներկայացնում ենք անփոփոխ.
«2023 թվականի հունվարի 26-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանում ավարտվել է քրեական գործը Մ.Խ.-ի, Բ.Ջ.-ի և Ա.Ծ-ի նկատմամբ: Վրաստանի գլխավոր դատախազության, ապօրինի եկամտի օրինականացման քրեական հետապնդման վարչության դատախազների, ինչպես նաև ամբաստանյալ Ա.Ծ.-ի և նրա շահերի պաշտպան փաստաբան Կախաբեր Ծերեթելիի, ամբաստանյալ Մ.Խ.-ի, Բ.Ջ.-ի և նրանց շահերի պատպան փաստաբանների վճռաբեկ բողոքները չեն բավարարվել:
Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Թբիլիսիի քաղաքային դատարանի 2022 թվականի հունվարի 12-ի դատավճիռը և դատապարտյալներին առաջադրված մեղադրանքները՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» և 3-րդ մասի «գ» ենթաբակետից վերաորակվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի « ա» և 3-րդ մասի «բ» ենթակետ:
Վերաքննիչ դատարանը դատապարտյալներին մեղավոր է ճանաչել «ԹիԲիՍի բանկին» պատկանող 16 մլն 664 հազար դոլարի խարդախությամբ հափշտակության մեջ։
Վերաքննիչ դատարանը դատապարտյալների համար պատժի ձև և միջոց է սահմանել 7 տարի ազատազրկում և Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքի 269-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» ենթակետի հիման վրա՝ նրանց ազատել պատժի կրումից՝ քրեական հետապնդման վաղեմության պատճառով»,- ասված է հաղորդագրությունում։